Հայաստանում ամենաբարձր տեսակարար կշիռն ունի Մեղրիի մեղրը, խոնավությունը քիչ է մեղրի որակը բարձր: Այս կարծիքի է մեղվապահության 35 տարվա փորձ ունեցող Հենրիկ Մկրտչյանը:
-Մեղվի հետ աշխատելը հաճույք է, մեղվապահությունը էն ճյուղն ա, որ պետք է սեր ունենաս, մեղուն ինքը պետք է սովորեցնի քեզ, պետք է սիրես, զոռով չի ստացվի.- պատմում Է նա:
-Սկզբում մի քանի մեղվաընտանիք եմ ունեցել, հետո ավելացրել եմ, սիրով եմ արել ու անում: Բնության հետ կապը մեծացել է, առավոտյան արթնանում էս, նստում փեթակի մոտ, նեկտարի հոտը գալիս է, հաճույք էս զգում:
35 տարվա մեղվապահության փորձ ունի, բայց շարունակում է մեղվի մասին գրքեր կարդալ, կարդում է ու էլի սովորելու բաներ են լինում:
Տարվա մեջ 2 անգամ փեթակները տեղափում են մի վայրից մեկ այլ վայր, ասում են՝ մեղուն երթեր է անում:
Մեղվի բուժիչ հատկությունների մասին խոսելուց, նշում է:
-Մեղվի ամեն ինչը բուժիչ հատկություն ունի՝ թե ակնամոմը, թե մեղրամոմը , անգամ սատկած մեղուն:
Արդեն քամված մեղրը գնում են հարևանները ,բարեկամները նաև պարիսկները, մի մասն էլ Երևան են ուղարկում վաճառքի:
-Մեղրը օրգանիզիմին պետք է, մեր տարածում չկա մի ընտանիք, որ մեղր չառնի:
Տարիների ընթացքում Հենրիկ ինչ –որ չափով նպաստել է նաև մեղվապահության զարգացմանը, փեթակներ է տվել հարևաններին, բարեկամներին, հիմա էլ օգնում է խորհուրդներով:
– Ինչքան շրջապատը մեծ լինի, մեղու պահողները շատ, ես ինձ լավ կզգամ,- ասում է նա:
Հաշվի առնելով մեղրի պահանջարկը, Հենրիկը վստահ է, որ որոշակի ֆինանսական ներդումները մեղվապահությունը կդարձնեն Մեղրի համայնքի առաջատար ճյուղերից մեկը: