2-րդ տարին անընդմեջ մասնակցել եմ դարտս սպորտաձևի առաջնությանը, անցած տարի զբաղացրել եմ 7-րդ, իսկ այս տարի՝ 2 րդ տեղը, ընամենը 6 միավոր եմ զիջել հաղթողին: Կինս նույպես մասնակցում էր մրցույթին և զբաղեցրեց 3-րդ տեղը:
Արդեն երկու տարի է, ինչ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը անց է կացնում ՀՀ Նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը, որին մասնակցում են տարբեր հաշմանդամություն ունեցող մարզիկներ 7 մարզաձևերով՝ դարտս, շաշկի , շախմատ, բասկետբոլ, եռամարտ :
Մրցույթին մասնակցում էին շուրջ 200 հոգի՝ հանրապետության բոլոր մարզերից:
Ապավենը երգում է նաև <<Փարոս>> ներառական երգչախմբում, որն իր տեսակի մեջ աշխարում միակն է :
-Հուլիսին Սոչիում տեղի ունեցած Երգչախմբերի Օլիմպիական խաղերում մենք արժանացանք 2 արծաթե մեդալի, ունեցանք նաև հյուրախաղեր:
Կատակով է հիշում, որ մրցումներից դուրս, երեկոյան հավաքույթի ժամանակ անգամ նարդու վրա է նվագել և ուրախացրել ընկերներին: