Մեղրեցի սաների մեջ նվիրվածություն ու նժդեհական ոգի եմ տեսնում. Սենսեյ Կարեն

IMG_2385.JPGԾնողական հոգատարությամբ ու խստությամբ եմ վերաբերում սաներիս, միասնական ու ամուր ընտանիք ենք:
Կարեն Սամսոնյանը ծնունդով  Ապարանից է, 14 տարեկանից տեղափոխվել է Երևան, մասնակցել մարզչական պարապմունքների, 18 տարեկանում, արդեն որպես մարզիչ, զորակոչվել է բանակ, եղել Վազգեն Սարգսյանի հատուկ ջոկատի մարզիչը:
Ներկայացնում է Կիոկուշի կարատե –դո ֆեդերացիան:
Ֆեդերացիայի կողմից, հեռավոր շրջաններում սպորտի զարգացման ուղղված ծրագրի շրջանակներում, գործուղվել է Մեղրի, այժմ  ապրում և աշխատում  է Մեղրիում:IMG_2398.JPG

Առաջին բացահայտում հարավն էր՝ Մեղրին:
-Ես պատկերացում անգամ չունեի, որ հնարավոր ա էստեղ այսքան սաներ հավաքել,-ասում է սենսեյ Կարենը: -Մեղրեցի սաների մեջ նվիրվածություն ու նժդեհական ոգի եմ տեսնում, պատահական ոչինչ չի լինում, առողջ երեխաներ են:

IMG_2413.JPG
-Կրթել, կրթել, դաստիրարակել, այս կարգախոսով եմ անց կացնում պարապմունքները, լինում են ամսվա մեջ հոգեբանական դասընթացներ, երբ կյանքից օրինակներ եմ բերում, ցույց տալիս, որ կարող են կամքի ուժով հաղթահարել ցանկացած դժվարություն: Ամենամեծ հաջողությունս կլինի այն, որ երեխաները սիրեն աշխատանքը:
Կարատեի սաները թվով 130 են, դպրոցներ կան Մեղրիում, Ագարակում, Լեհվազում:

IMG_2470.JPG
Խոսելով կարատեից, սենսեյ Կարենը նշեց.
-Արևելյան մարտարվեստում փիլիսոփայությունն ու հոգեբանությունն է խոսում, ամենաուժեղ կարատեիստը նա է, ով չի օգտագործում իր սովորածը, Աստված չանի որ սաները իրենց սովորածը օգտագործեն փողոցում, հարևանի վրա, մարտարվեստը ինքն իրենով արգելում է հարձակվելը, այն միայն պաշտպանական է:

Հունիս ամսին մասնակցելով “Քառօրյա պատերազմում զոհված զինծառայողներին նվիրված մրցաշարին”, 23 մարզիկ` 23 հաղթանակ արդյունքով  և 14 ոսկե մեդալով վերադարձան:

Թիմը ճանաչվեց նաև կազմակերպչական լավագույն թիմ, մեկ մարդու նման կազմակերպչական աշխատանք են կատարել:IMG_2523.JPG

Սենսեյ Կարենը փորձում է զարգացնել սպորտը և առողջ ապրելակերպը, հիշում է ՝ անգամ ծխող տղա է մոտեցել, խոստացել դադարեցնել ծխելն ու միանալ մարզումներին, անկեղծ զրույց են ունեցել ու որոշել է հնարավություն տալ նրան:IMG_2315.JPG

7-8 ամսիների ընթացքում Գուրիկը երեք գոտի հանձնեց ու դարձավ չեմպիոն, այժմ նրան հնարավորություն է ընձեռնվել Երևանում մասնակցելու ֆեդերացիայի պարապմունքներին: Գուրիկը նշեց, որ սիրում է սպրոտն ու սիրով հաճախում, ծնողները, ընկերներն ու բարեկամները հպարտանում են հաջողություններով, խոստացել է՝ աշխարհի չեմպիոն է դառնալու:

IMG_2357.JPG
Սենսեյ Կարեն շատ կարևոր է համարում նաև աղջիկների մարզվելը, աղջիկը նույնպես պաշտպանվելու կարիք ունի: Տղաների շարքերում տեսանք Ալլային.
-Պատահական որոշեցի գալ ու մնացի: Եկավ պահ, որ հասկացա, ուզում եմ շարունակել մարզումները, եթե ձգտում կա ամեն ինչ կստացվի:
Իսկ փոքրիկը սենսեյի հինգամյա դուստրն է՝ Ռուզաննան, իր ցանկությամբ է որոշել մարզվել:

Սենսեյ Կարենը իր խոսքում շնորհակալություն հայտնեց  Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանին ևՄեղրու ՃՇՇի պետ Ազատ Գասպարյանին՝ աջակցության համար:

                                                                                                    


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: