Մխիթար Զաքարյանի նախընտրական հանդիպումը Լեհվազում

Սեպտեմբերի 7-ին Լեհվազի միջնակարգ դպրոցում  տեղի ունեցավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և Մեղրի համայնքի համայնքապետի թեկնածու Մխիթար Զաքարյանի հանդիպումը գյուղի բնակիչների հետ:

Սուրիկ Խաչատրյանը ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում համայնքների խոշորացումը և թե ինչքանով այն կնպաստի համայնքների հետագա զարգացմանը:  Նա նաև պատասխանեց լեհվազեցիներին հուզող մի շարք հարցերի, հավաստիացնելով, որ մոտ ապագայում նրանք կունենան ավելի բարեկեցիկ համայնք:

Մխիթար Զաքարյանը ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը, շեշտեց, որ սեպտեմբերի 18-ից հետո այլևս չեն լինելու Մեղրի, Ագարակ, Լեհվազ համայնքներ, այլ լինելու է մեկ համայնք  և մեր բոլորի միակ նպատակ պետք է լինի ծառայել մեր՝ Մեղրի համայնքի,  զարգացման և բարելավման գործին:

Հանդիպման ավարտին Ս. Խաչատրյանը, Մ. Զաքարյանը և Լեհվազի գործող համայնքապետ Ս. Զաքարյանը շրջեցին դպրոցում, մանկապարտեզում՝ ծանոթանաով առկա խնդիրներին և կատարված աշխատանքներին:

Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությունները Մեղրի համայնքում տեղի կունենան սեպտեմբերի 18-ին: Ֆոտոշարքն՝ այստեղ:


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: