Մեղրու թիվ 2 միջն. դպրոցում աշխույժ իրարանցում է:
Ծնողների, ուսուցիչների ջանքերով վերանորոգվում և մաքրման վերջին աշխատանքներն են կատարվում դասասենյակներում: Ինչպես նշեց դպրոցի տնօրեն տիկին Հակոբյանը.
_ Փորձում ենք հարմարավետություն ստեղծել, գեղեցիկ և ժպիտով դիմավորելու մեր աշակերտներին:
Տիկին Հակոբյան, ինչպե՞ս ամփոփեցիք ուսումնական տարին և ի՞նչ հաջողություններ ունեցաք:
– Մեր հաջողությունները շատ են, այս տարի ունեցանք 12 շրջանավարտ, որոնցից 9 -ը ընդունվել են բուհեր, ունենք նաև մեկ անվճար ուսանողուհի:
Հայաստանի դպրոցների գնահատման համակարգում, ներգնահատմամբ թիվ 2 դպրոցը միջնակարգ դպրոցների մեջ առաջինն է:
-Արդեն 4 տարի է ինչ համագործակցում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ, 3-րդ տարին է դպրոցում անց են կացվում անգլերենի անվճար դասընթացներ, դրան զուգահեռ դպրոցում ուսուցանվում է անգլերեն` որպես 3-րդ օտար լեզու:
Այս տարի «Տնտեսագիտություն» առարկայի շրջանակներում մասնակցելով մրցույթի՝ ունեցանք հաջողություն, գրավեցինք առաջին տեղը: Ստացանք 150 հազար դրամի չափով դրամաշնորհ, որով նոր գրադարանի համար ձեռք բերեցինք գրքեր:
Դրանից բացի Ռալֆ Յիրիկյանը իր անձնական միջոցներից 100 հազար դրամ նվիրեց դպրոցին, որով նախատեսում ենք նոր գրքեր ձեռք բերել:
Առաջին դասարան դիմած քանի՞ աշակերտ ունեք:
_ Այս տարի դպրոց կգա 17 առաջին դասարանցի: Սեպտեմբերի 1-ին ունենալու ենք գեղարվեստական միջոցառում և պատրաստվում ենք անակնկալներով դիմավորել նրանց:
Թիվ 2 դպրոցում 2005 թվականից իրականացվում է ներառական կրթություն:
-Այժմ ունենք ներառված 10 աշակերտ: Փորձում ենք մեր ուժերի ներածին չափով նրանց լիարժեք ներգրավել կրթության մեջ:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ծրագրով`10 օր գտնվել եմ ԱՄՆ-ում, եղել եմ դպրոցներում և հասարակական կազմակերպություներում, ուսումնասիրել եմ ներառական կրթության սկզբունքները, ծանոթացել նրանց փորձին:
_Ինչպե՞ս է իրականացվում երեխաների սննդի կազմակերպումը:
_Պայմանները այնքան էլ իդեալական չեն, բայց փորձում ենք ամեն հնարավորը անել և երեխաներին ապահովել տաք սննդով:
Խոսելով դպրոցի խնդիրներից՝ տիկին Հակոբյանը նշեց, որ դպրոցը չունի միջոցառումների համար նախատեսված դահլիճ.
_ Հույս ունենք, որ կկարողանանք այդ հարցին էլ լուծում տալ:
Դպրոցն ունի նաև ապաստարան, այն գտնվում է նեքնահարկում, որտեղ աշակերտների և ուսուցիչների ջանքերով իրականացվել են վերականգնողական աշխատանքներ:
Օգտվելով առիթից տիկին Հակոբյանը շնորհավորեց բոլորին` նոր ուսումնական տարվա առթիվ:
Մեդիա թիմ` Քնարիկ, Էլեն, Գագիկ