Մեղրիի թիվ 1 դպրոցում իրականացվում են վերանորոգման վերջին աշխատանքները: “Մեդիա թիմի”-ի երիտասարդ լրագրողները զրուցեցին դպրոցի տնօրեն Ս. Սարգսյանի հետ՝
– Պրն. Սարգսյան ե՞րբ կավարտվեն դպրոցի վերանորոգման աշխատանքները:
– Մասնակի վերանորոգումն ավարտվել է, երրորդ հարկը ամբողջովին պատրաստ է, իսկ առաջին և երկրորդ հարկերի վերանորոգումը ընթացքի մեջ է, վերանորոգվել են նաև դպրոցի մուտքն ու խոհանոցը: Ծրագիրը շարունակական է, ուսումնական տարվա վերջում երկրորդ հարկի վերանորոգման աշխատանքները ամբողջությամբ կավարտվեն: Նախատեսում ենք իրականացնել նաև բակի կանաչապատում, իսկ հարակից այգում՝ պտղատու ծառերի աճեցում:
Այս տարի ինչպե՞ս եք իրականացնելու ջեռուցումը:
– Ինչպես գիտեք, Մեղրիում իրականացվում են գազաֆիկացման աշխատանքներ, եթե այն շուտ ավարտվի՝ դպրոցը նույնպես կգազաֆիկացվի, իսկ եթե ոչ, ինչպես անցած տարի, այս տարի նույնպես երրորդ հարկը կջեռուցվի էլեկտրասալիկներով, իսկ առաջին և երկրորդ հարկերը՝ փայտի վառարաններով:
Մեր դպրոցի առավելությունն այն է, որ այն արևկող է:
– Այս տարվա շրջանավարտները ի՞նչ հաջողությունների են հասել:
– Շրջանավարտներից մեծ մասը ընդունվել են պետական բուհեր , ունենք նաև անվճար ընդունվողներ:
Ինչպե՞ս է ընթանում այս տարվա աշակերտների ընդունելությունը:
– Վերջին տարիներին աշակերտների աճ է գրանցվել: Արդեն ունենք մոտ 40 դիմում, այնպես որ կունենանք երկու առաջին դասարաններ:
Մեղրիի թիվ 1. միջնակարգ դպրոցում որպես օտար լեզուն անցնում են ռուսերեն և գերմաներեն , հարցին՝ արդյո՞ք չեք նախատեսում դպրոցում անգլերեն լեզվի ուսուցում, պարոն Սարգյանը նշեց, որ ներկա պայմաններում անգլերեն սովորելու հնարավորությունները շատ են, , իսկ գերմաներեն սովորելու հնարավորությունները՝ սահմանափակ այնպես, որ սա էլ դպրոցի առավելություններից է:
Պրն. Սարգսյանը նշեց, որ դպրոցում պարբերաբար իրականացվում են ուսումնական տագնապներ: Յուրաքանչյուր հարկ ունի տարհանման իր գրաֆիկը, երեխաները արդեն սովորել են որտեղից դուրս գալ և որտեղ գնալ: Դպրոցին հարակից տարածքում կա նաև ապաստարան:
Ինչպե՞ս է իրականացվելու աշակերտների սննդի կազմակերպումը:
Այս տարի նուրյնպես 1-4-րդ դասարանի աշակերտները կապահովվեն տաք սննդով:
Նյութի հեղինակ ՝ Իզաբելլա, Ժորա, Թովմաս