«Խմորված գաղափար». Նոր հուշաղբյուր Մեղրիում

IMG_0058Մեծ գործեր չեմ արել, բայց փոքր գործեր շատ ունեմ:
Հորս մահից հետո մեր  ուղեղում խմորվեց հուշաղբյուր կառուցելու  գաղափարը և եղբայրներիս հետ սկսեցինք կառուցել այն:

Մասնագիտական կրթություն չունեմ, բայց տիրապետում եմ ամեն ինչի (քչից –շատից), դպրոցական տարիքից փայտի հետ աշխատել սիրել եմ, սիրում եմ ծաղրանկարներ անել:

Տիգրան, արդյո՞ք հեշտ էր ձեզ համար այս գաղափարը իրականացնելը:
– Այս կյանքում ոչինչ հեշտ չի լինում, հեշտը մենակ պատկերացնել ու չանելն ա, երբ սկսում էս անել, հատիկ – հատիկ դժվարություններ են առաջանում:

Այս գործը միայնակ ե՞ք արել:

-Ինձ օգնել են բոլորը,  հարազատներս ու ընկերներս, անգամ անծանոթներ: Շատ շատերը օգնել են իրենց ժպիտով:

Այն  ինչ սկզբում պլանավորել էիք և արդյունքը, իրարից շատ ե՞ն տարբերվում:

Ոչ, ամեն ինչ ստացել եմ, կատարել եմ մանրակրկիտ աշխատանք, ուղակի կան բաներ որոնք պակաս են, դեռ անելիքներ կան, նախատեսում եմ կառուցել սանհանգույց:

IMG_0013Ի՞նչ շինանյութ եք օգտագործել:

-Հիմնականում օգտագործել եմ տեղական գրանիտ, փայտ և ոչ տեղական ժեշտ:
Ե՞րբ եք տնկել ծառուղին և ի՞նչ ծառեր են:
-Կանադական բարդիներ են, արդեն չորս տարի է:

Որոշ ժամանակ զբաղվել եք բիզնեսով, ինչպե՞ս սկսեցիք և ի՞նչը ստիպեց սկսել:

– Ինչ որ սկսում էս` ստիպում է աշխատասիրությունը: Մի օր միտք ծագեց, որ կարող եմ զբաղվել քարի արտադրությամբ և համարձակությունս ներեց, որն էլ դարձավ ինձ համեստ փորձ:

Իսկ հիմա ինչով ե՞ք զբաղվում:

-Հիմա վայելում եմ կյանքը և ծախսում աշխատած գումարնեը: /Ժպտում է/

Լսել եմ, որ ցանկանում եք հյուրատուն բացել:

– Հաճելի գործ ա և կարող ա մի օր էլ որոշեմ սկսել:

 

Սիրած զբաղմունքներ ունե՞ք:
-Շատ ունեմ սիրած զբաղմունքներ՝ բույսեր եմ աճեցնում, ֆուտբոլ խաղում, շինարարությամբ զբաղվում, շանս հետ խաղում:
Սիրում եմ երաժշտությունը, գնացել եմ երաժշտական դպրոց ֆլեյտայի, բայց կարողանում եմ նվագել այլ գործիքներ ևս: Նվագում եմ լսողությամբ, նոտաներ կարդալ չեմ սիրում:

Եվ վերջին հարցը.  երբևէ մտածել ե՞ք լքել Մեղրին:
-ՈՉ, սիրում եմ Մեղրին և ինչ էլ լինի չեմ գնա:

Հուշաղբյուրը բաց է բոլորի համար, այն գտնվում է Մեղրի – Ագարակ տանող ճանապարհին:

 

Նյութը պատրաստեցին «Սյունիքի մարզի երիտասարդների մեդիա գիտելիքների զարգացում» ծրագրի շրջանակներում ստեղծված Մեղրիի խմբի անդամները:


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: