Վերջին տարիներին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ Մեղրի քաղաքում մի շարք ծրագրեր են իրականացվել, որոնցից մեկը դպրոցականների և երիտասարդների համար կազմակերպված անգլերենի ուսուցման ծրագիրն է:
Ըստ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն ժակլին Դիլիի նախորդ երկու տարիների արդյունքները գոհացուցիչ են, մեծ հաջողություն էր, որ թիվ 2 դպրոցում անգլերենը դարձավ հիմնական առարկա:
Անգլերենի ուսուցման ծրագիրը շարունակվելու է նաև այս տարի, որի համար սեպտեմբերի 9-ին Մեղրիի թիվ 2 դպրոցում անցկացվեց մասնակիցների ընտրություն :
Հոկտեմբեր ամսին, առաջին անգամ, Մեղրիի տարածաշրջանում կկազմակերպվի նաև աշակերտների փոխանակման FLEX ծրագրի նախընտրական փուլը:
Նույն օրը երեկոյան Մեղրիի մշակույթի պալատի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը «Հոլիվուդ նոն ստոփ» ծրագրի շրջանակներում:
Դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեակավարությամբ՝ նվագախումբը կատարեց ամերիկյան հայտնի ֆիլմերի համար գրված երաժշտական ստեղծագործություններ: