Բնապահպանները մտահոգված են Սյունիքի մարզի Լիճք գյուղի տարածքում պղնձի հանքի շահագործման հեռանկարից: Մտահոգ է նաեւ բնակչությունը:
Հանքավայրը, որի շահագործման թույլտվությունը տրվել է «Թաթսթոուն» ընկերությանը, գտնվում է «Արեւիկ» ազգային պարկի եւ «Բողաքար» պետական արգելավայրի հարեւանությամբ՝ ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Հետագայում, ըստ «Թաթսթոուն» ընկերության ներկայացուցիչների հավաստիացումների՝ հանքավայրի ընդլայնում է նախատեսված: Հանքավայրի շահագործումն իրականացվելու է բաց եղանակով: Մասնագետները պնդում են, որ պղնձի հանքի շահագործումը բնապահպանական աղետի առաջ է կանգնեցնելու Լիճքին եւ շրջակա բնությանը:
Չնայած սրան, օրեր առաջ Լիճքի գյուղապետարանում տեղի ունեցած հանրային քննարկմանը ո՛չ «Արեւիկ» ազգային պարկի, ոչ էլ «Բողաքարի» ներկայացուցիչներից որեւէ մեկը չի մասնակցե: Շարունակությունն այստեղ: