Այսօր սեպտեմբերի 1-ն է` գիտելիքի օրը:
Հարյուրավոր դպրոցների նման երեխաների և նրանց ծնողների առջեւ իրենց դռները բացեցին Մեղրիի թիվ 1. և 2. դպրոցները:
Թվով 77 երեխաներ առաջին անգամ ոտք դրեցին դասարաններ:
Այսօր առանձնահատուկ օր է հատկապես առաջին դասարանցիների համար` բազմաթիվ ժպիտներ, հուզմունք, ծաղիկներ ու փուչիկներ, այս տոնական օրը նրանք հիշելու են ամբողջ կյանքում:
Թող այս ուսումնական տարին բոլորին բերի նոր ժպիտներ , իսկ կյանքի նոր փուլ մտնող երեխաների մեջ արթնացնի ձգտումը դեպի գիտելիքը:
Շնորհավոր Գիտելիքի օր: Ֆոտոշարքն՝ այստեղ: