Գերհզոր պայթյուն սահմանամերձ Ագարակ քաղաքում

БезымянныйՕգոստոսի 16-ին ժամը 00.20-ի սահմաններում Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել:ԱԻՆ ծառայություն ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում գտնվող գազի պահեստներում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժ.02:57-ին, մարվել՝ ժ.04:21-ին:

Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը,պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զորավար Անդրանիկի փողոցում՝ Ա. Ա.-ին պատկանող հեղուկ գազի լիցքավորման կետում: Երկու բաքում (20-ական տոննա տարողությամբ) այրվել է հեղուկ գազ (պրոպան), «Դաֆ» և «ԶԻԼ» մակնիշների ավտոմեքենաներ, պայթել է 30 հատ 20 կգ-անոց թթվածնի բալոն:

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում Մեղրի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ լեյտենանտ Վ. Հ.-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Մեղրի քաղաքի բժշկական կոնտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

Ագարակի բնակչուհի Սերինե Դավթյանի խոսքով տեղի ունեցածը պարզապես սարսափելի էր. «Այս գիշեր ժամը 00.15-ի սահմաններում ուժեղ պայթյուն լսեցինք: Ամեն ինչ անսպասելի էր, անհասկանալի ու սարսափելի: Այնպիսի տպավորություն էր, որ գիսաստղ կամ ասուպ է ընկել քաղաքի վրա: Պայթյունը տեղի ունեցավ մեր տանից ոչ մեծ հեռավորության վրա: Նկարահանված տեսանյութում ինքներդ կտեսնեք կատարվածը: Շենքի եւ առհասարակ քաղաքի բնակիչները խուճապի մեջ էին:»:Ըստ Սերինե Դավթյանի պայթյունն այնքան հզոր է եղել, որ ջերմային ալիքներն այրել եւ պայթեցրել են հարակից շենքերի շքամուտքերի պատուհանները:

Ըստ մեր տեղեկությունների, կրակի մարման աշխատանքների ժամանակ տուժել է մեկ սպա եւ մեկ զինվոր: Քաղաքի բնակիչների մեջ, ովքեր մինչ հրշեջների ժամանումը փորձել են հանգցնել կրակը, տուժածներ չկան:

Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s