SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում խոշոր հրդեհ է բռնկվել: Նշված վայր են մեկնել Մեղրիից՝ 2, Ագարակից, Քաջարանից և Կապանից՝ 1-ական հաշվարկներ՝ հրշեջ-փրկարարներով, ինչպես նաև Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու մարզային փրկարարական վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Ա. Հարությունյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ հարևանները կարողացել են տարհանվել, սակայն կան կասկածներ, որ մեծահասակ մի տատիկ հրդեհի մեջ է, ինչը այս պահին հրշեջներն ու տեղի ոստիկանները ճշտում են: