Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Մեղրու սահմանապահ ջոկատը հունիսի 10-ին նշեց կազմավորման 60-ամյակը: Առավոտից զորամասի տարածքում տոնական տրամադրություն էր տիրում: Նախկին մարտական ընկերները շնորհավորում էին միմյանց, հուշեր պատմում, լուսանկարվում: Հոբելյանին նվիրված հանդիսությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Հայաստանում ռուս-հայկական միացյալ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ներկայացուցիչներ, սահմանապահ զորքերի վետերաններ, ջոկատի նախկին հրամանատարներ, մարզի համայնքի ղեկավարներ, հրավիրված անձինք: Հանդիսությունը կայացավ Մեղրու սահմանապահ ջոկատի դահլիճում: Հոբելյանի առթիվ ներկաներին շնորհավորեց Մեղրու սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Անդրեյ Կորչանովը: Բարեմաղթանքի իր խոսքում նա արժանին մատուցեց սահմանապահ վետերաններին, ովքեր հիմա շարքում են եւ օգնություն են ցուցաբերում ջոկատի մարտիկներին ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:
«Միշտ արդիական է մնում այն հանգամանքը, որ պետական սահմանը պահպանում է ողջ ժողովուրդը, ինչի համար երախտագիտություն եմ հայտնում այն կառույցների ներկայացուցիչներին, ովքեր մեզ հետ են եւ միշտ զգում ենք նրանց աջակցությունը»:
Նյութը ամբողջությամբ՝ այստեղ: