11139008_1622990971269006_7557019174020822766_nՄեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում,հիշատակի 100-ամյա տուրք՝նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակաին: «100-ամյա ցավի գույնը» խորագրի ներքո դպրոցի աշակերտները բեմադրության միջոցով ներկայացրեցին Եղեռնի ողջ ընթացքը՝սկսած 1911թ.Սալոնիկ քաղաքում կայացած երիտթուրքական կառավարության ժողովում ընդունված Պանթուրքիզմի և Պանիսլամիզմի ծրագրերի հաստաատումից մինչև մեր օրերը՝ Հրանտ Դինք,Գուրգեն Մարգարյան,հայ-ադրբեջանական սահմանում նորօրյա զոհեր: Միջոցառման սյուժեի հիմքը Հենրի Մորգենթաուի «Հայերի ցեղասպանությունը օսմանյան կայսրությունում» ականատեսի հուշապատումն էր, Հովհաննես Շիրազի «ՀԱՅՈՑ Դանթեականը», «Հոշոտված Հայաստան» գիրքը, Սիամանթոյի «Պարը» բանաստեղծությունը:Աշակերտները կերպավորել էին ռազմաճակատ զորակոչված հայ տղամարդուն,հայ կնոջը, հայ գյուղացուն, մտավորականին, ՀՀ քաղաքացուն, Թալեաթին, Էնվերին, Ջեմալին,Սողոմոն Թեհլերյանին,Ավրորա Մարդիգինյանին:

Միջոցառման կազմակերպիչներն էին ՀՀ Սյունիքի մարզի պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) պետի տեղակալ Նաիրա Հայրապետյանը,որը նաև դպրոցի պատմության ուսուցիչն է և Հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Զարե Խաչատրյանը:Միջոցառմանը հնչեցին ժողովրդական երգեր Կոմիտասի մշակմամբ: Հայրենաշունչ այս դասը հայոց դատի պահանջատիրության ժառանգումն էր արդի սերնդի կողմից ,որը արտահայտվեց «ՀԻՇԵԼՈՒ ԵՄ և ՊԱՀԱՆՋԵԼՈՒ,ՉԵՆՔ ԼՌԵԼՈՒ» պատգամով:


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: