Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության լուսաբանումը շարունակում է մնալ «Սյունյաց երկրի» ուշադրության կենտրոնում` նկատի ունենալով, որ իշխանության բոլոր օղակների մեջ հենց ՏԻՄ-ն է ամենամոտը կանգնած բնակչությանը: Ագարակի դեպքում, սակայն, մեզ հետաքրքրող այլ հարցեր եւս կան: Նախ` վերջին ամիսներին այդ տարածաշրջանում նույնպես տեղի ունեցան գործող անձանց փոփոխություններ` հայկական եւ ռուսական զորամասերի հրամանատարների, «Ագարակի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի: Իսկ յուրաքանչյուր ՏԻՄ-ի գործունեության հաջողությունը պայմանավորված է նաեւ տարածքի հիմնական սուբյեկտների հետ փոխհամագործակցությամբ: Ագարակի պարագայում հատկապես, քանի որ քաղաքաստեղծ ձեռնարկությունը, այնուամենայնիվ, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունն է: Բացի դրանից` տարեցտարի զարգացող Ագարակում, այդ ամենով հանդերձ, առկա են մի շարք հիմնախնդիրներ եւ լուծում պահանջող հարցեր: Դրանք քննարկելու եւ լուսաբանելու նպատակով էլ մարտի 27-ին հանդիպեցինք Ագարակի քաղաքային համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի հետ:Նյութը ամբողջությամբ՝այստեղ: