Մարտի 10-ին Երեւանում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում, տեղի է ունեցել արտադրանքի եւ ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը, Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման եւ համապատասխանության գնահատման գծով փոխնախագահ Անդրեյ Լոցմանովը, Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը, մրցանակների արժանացած կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Հայաստանի խոշոր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Մինչ ընկերություններին մրցանակների հանձնումը, միջոցառումը բացել եւ ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը:
Հայաստանի կառավարության անունից ողջունելով միջոցառման մասնակիցներին, Գ. Բադալյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում հայրենական արտադրողներին հուզող խնդիրները, ինչպես նաեւ փորձում է խրախուսել եւ խթանել տեղական արտադրությունը: : Նյութը ամբողջությամբ՝այստեղ: