Կառավարության մարտի 19-ի նիստում քննարկման է դրված վիճահարույց և ըստ էության պայթյունավտանգ մի որոշում, որը կարող է տեղական նշանակության ընդվզումների առիթ դառնալ: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կառավարության հավանությանն է ներկայացրել Հայաստանի մի շարք գյուղական և քաղաքային համայնքներում տեղական հանրաքվեներ անցկացնելու որոշման նախագիծը՝ համայնքների միավորման հարցի առնչությամբ: Ըստ այդմ՝ առաջիկայում կսկսվեն նախապատրաստական աշխատանքներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, ոստիկանության կողմից ճշգրտվեն ընտրացուցակները, իսկ այնուհետև կնշանակվի հանրաքվե: Հանրաքվեի է դրվելու համայնքների խոշորացման հարցը և այս կամ այն գյուղի կամ քաղաքի բնակիչները պետք է իրենց վճռական <<այո>>-ն կամ <<ոչ>>-ը ասեն՝ համաձա՞յն են, որ իրենց գյուղը միանա մերձակա գյուղին կամ քաղաքին: Նյութը ամբողջությամբ՝ այստեղ: