«Սյունյաց երկիր» թերթը պարբերաբար անդրադարձել է Մեղրու տարածաշրջանի բժշկական հաստատությունների կառուցվածքային փոփոխությանը. այս անգամ հերթական առիթը Մեղրի եւ Ագարակ քաղաքների միջակա վայրում կառուցվող հիվանդանոցային համալիրն էր: Ամիսներ առաջ հազիվ թե գտնվեր մեկը, ով ենթադրեր, որ այդ հատվածում հիվանդանոց պետք է կառուցվի: Պատկերը փոխվեց հատկապես 2014թ. հոկտեմբերին, երբ որպես ենթակապալառու կազմակերպություն (կապալառու՝ «Պառեքս-գազ» ՍՊԸ), հիվանդանոցի` անհարկի ձգձգվող շինարարական աշխատանքները ստանձնեց «Մեղրու ճանապարհների շահագործման եւ շինարարական ձեռնարկություն» ՍՊ ընկերությունը (տնօրեն՝ Ազատ Գասպարյան): Ամիսներ տեւած լայնածավալ աշխատանքների շնորհիվ շենքի երկրորդ հարկն էլ արդեն կանգուն է, եւ, Ազատ Գասպարյանի խոսքով, մեկ-երկու շաբաթից կանցնեն տանիքի կառուցման աշխատանքներին: «Աշխատանքների ներկայիս ընթացքը կատարվում է ըստ նախատեսված պլանի, հոսքային պարբերականությամբ աշխատում ենք: Եթե աշխատանքի խզում չլինի` պայմանավորված շինանյութի բացակայությամբ կամ եղանակով, ապա նախատեսված ժամկետում` մինչեւ 2015թ. սեպտեմբերի 30-ը, շենքն ամբողջովին պատրաստ կլինի, եւ կհանձնենք շահագործման», – հավաստիացնում է Ազատ Գասպարյանը: Նյութը ամբողջությամբ՝ այստեղ:
No comments on Մեղրու տարածաշրջանային հիվանդանոցի շենքը նախատեսված ժամկետում պատրաստ կլինի