Այսօր Մեղրիի արվեստի դպրոցում տեղի ունեցավ հուշ-երեկո` նվիրված Կոմիտասի ծննդյան 145-ամյակին, որին ներկա էին դպրոցի ուսուցիչներ, ծնողներ և հյուրեր:
Երեկոյի նպատակն էր երեխաներին հաղորդակից դարձնել մեծն Կոմիտասի ստեղծագործություններին, սերմանել սեր դեպի ազգային երաժշտւթյունը:
Երեկոյի սկզբում ցուցադրվեց փոքրիկ տեսաֆիլմ Կոմիտասի կյանքի և գործունեության մասին: Համերգի կազմակերպիչներ Մ. Գրիգորյանի և Ա. Հովհաննիսյանի առաջինից չորրորդ դասարանի աշակերտները կատարեցին Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները:
Ներկաները վայելեցին նաև Կոմիտասի “Երանգին” երկու դաշնամուրի համար` Մ. Գրիգորյանի և Ա. Հովհաննիսյանի կատարմամբ:
Երեխաներին շնորհավորեց Մեղրիի արվեստի դպրոցի տնօրեն Ս. Քարամյանը, նշելով, որ Կոմիտասի ստեղծագործությունները բավականին բարդ են կատարման համար, սակայն երեխաները հաղթահարեցին այդ դժվարությունները: