Նոյեմբերի 28-ին Մեղրիի մշակույթի տանը տեղի ունեցավ «Կենդանի տիկնիկ» մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էին 4-7 տարեկան 12 երեխաներ: Նրանք հանդես եկան միասնական և անհատական համարներով` երգով, պարով, ասմունքով:
Մասնակիցներին գնահատեց ժյուրին. պատվավոր թագին արժանացավ 4-ամյա Միլենա Միքայելյանը, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգին քվերակության արդյունքում արժանացավ Մարի Պողոսյանը:
Փոքրիկ «տիկնիկներին» ողջունելու էին եկել 2004թ.-ին կայացած մրցույթ-փառատոնի մասնակիցները և Գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղի սաները : Յուրաքանչյուր մասնակից գեղեցիկ էր յուրովի և ինքնատիպ: Բոլոր «Կենդանի տիկնիկ»-ները հուշանվերներ ստացան «Մեղրիի հիմնադրամ»-ի և «Բարգավաճ Հայաստան կուսակցության Մեղրի-Ագարակ» կենտրոնական գրասենյակի կողմից:
Միջոցառումը կազմակերպել էր՝ Ա. Համբարձումյանը: