ՓՀԷԿ-ի կառուցումից հետո Մեղրի գետում միայն կոյուղաջրերն են մնալու

111453164976Սույն թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ Սյունիքի մարզի Լեհվազի գյուղապետարանում տեղի ունեցան «Գրին Փաուեր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Մեղրի-1» փհէկի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Նախագծող «Գիդէպինվեստ» ՍՊԸ-ի գլխավոր ճարտարագետ Էդվարդ Մկրտչյանը ներկայացրեց նախագծի տեխնիկատնտեսական մասը:

««Մեղրի-1» փհէկն ունենալու է 2.4 մեգավատ ընդհանուր հզորություն` բաղկացած գլխամասային հանգույցից, մոտ 1.9 կիլոմետր երկարությամբ ճնշումային խողովակաշարից եւ հէկի շենքից: Գլխամասային հանգույցում տեղադրվելու են ձկնանց կառուցվածք, ճնշումային ավազան, ջրընդունիչ հանգույց եւ ջրթափային պատվար: Ճնշումային խողովակաշարը լինելու է 1420 մմ խողովակաշարով: Հէկի շենքում տեղադրվելու է երկու հիդրոագրեգատ` 2.4 մեգավատ ընդհանուր հաշվարկային հզորությամբ: Բնապահպանական սանիտարական ելքը կազմում է 100 լ/վրկ: Խողովակաշարն անցկացվելու է գոյություն ունեցող ոռոգման ջրատարի կողքով», – ասաց Էդվարդ Մկրտչյանը:

Լեհվազի համայնքապետ Սասուն Զաքարյանը նշեց, որ համայնքը, իհարկե, ողջունում է նախագիծը, բայց բոլոր չափանիշները եւ նորմատիվները պետք է պահպանվեն:

Բնակիչները հարց ուղղեցին` ո՞վ է վերահսկելու, որպեսզի 100 լ/վրկ ջուրը պարտադիր պահպանվի: Նյութը ամբողջությամբ` ecolur.org

Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s