Հոկտեմբերի 10-ից 12-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Մեղրու, Կապանի և Գորիսի կանանց ռեսուրս կենտրոնների կոորդինացիոն հանդիպումը, որտեղ քննարկվեցին «ՎԻՆՆԵՏ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների միության հիմնադրման հաջորդական քայլերը:
Սյունիքի կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի անդամ կազմակերպությունները հրավիրեցին ընդհանուր ժողով, ընտրեցին հիմնադիր խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի անդամներ:
Միության նախագահ ընտրվեց Ռուզաննա Տոռոզյանը, իսկ գործադիր տնօրեն Անուշ Հովակիմյանը: Հանդիպման մասնակիցները մշակեցին «ՎԻՆՆԵՏ Հայաստան» միության կանոնադրության և 2014-2017 թթ. ռազմավարական պլանի նախնական տարբերակները:
Առաջիկայում սպասվում է «WINNET Europe» կազմակերպության ներկայացուցիչների այցը Հայաստան: