232185551410874786Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը խոստովանում է, որ Սուրեն Խաչատրյանի հետ աշխատելը շատ հեշտ է, քանի որ նա իր գործի գիտակն է և շատ լավ է պատկերացնում մարզի խնդիրները: Slaq.am-իհետ զրույցում քաղաքապետը նշեց, որ հենց Սուրեն Խաչատրյանին էլ տեսնում է մարզպետի պաշտոնում:

-Պարոն Հովհաննիսյան ի՞նչ կարծիք ունեք Սուրեն Խաչատրյանի վերադարձի մասին խոսակցությունների հետ կապված, հաջորդ մարզպետի անունների ցանկում շրջանառվում է նաև նախկին մարզպետի անունը: Կցանկանայի՞ք, որ նա ղեկավարեր Սյունիքի մարզը:

-Պետք է ասեմ, որ ինձ համար կոնկրետ անձի խնդիրը չէ, որ կարևորվում է, ինձ համար բացարձակ նշանակություն չունի, թե անձն ով կլինի, բայց ինձ համար կա որոշակի ձևաչափ, որի մեջ ես կցանկանայի տեսնել մի մարդու, ով իմ նշած ձևաչափն ապահովվել գիտի: Իմ պատկերացմամբ` Սյունիքի մարզպետի պաշտոնում անհրաժեշտություն կա տեսնել մի մարդու, ով ունի մարտական ոգի և դաստիարակություն, որը շատ կարևոր է Սյունիքի մարզի համար: Կուզենամ տեսնել մի մարդու, ով գործի շատ լավ կազմակերպիչ է, գերազանց կարող է իմանալ Սյունիքի մարզը և նաև շատ լավ պետք է պատկերացնի մարզի ողջ տնտեսությունը: Այդպիսի մարդ ես գիտեմ Խաչատրյան Սուրենին, ահա թե ինչի համար և ինչով է պայմանավորված, որ ես նրան ցանկանում եմ տեսնել որպես մարզպետ: Նյութը ամբողջությամբ`  slaq.am:


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: