zakaryan-mkhita_1410178646Սյունիքի նոր մարզպետի հավանական թեկնածուների շուրջ քննարկումները վերջին օրերին դարձել են ներքաղաքական կյանքի թիվ մեկ հարցը:

Առաջին հայացքից շատ հաճելի է դա նկատել, քանզի այդ ամենը վկայում է Սյունիքի մարզի կարեւորության եւ մեծ նշանակության մասին: Բայց անչափ վիրավորական է, որ մեր` սյունեցիներիս անունից դատողություններ են անում մարդիկ, ովքեր ընդհանրապես Սյունիքում չեն եղել, ովքեր որեւէ պատկերացում չունեն Սյունիքի մասին, ովքեր հանդես են գալիս կեղծ ստորագրություններով, անստորագիր նյութերով կամ բացառապես բամբասանք պարունակող խզբզոցներով: Առավել ապշեցնող է հանգամանքը, որ Հայաստանում կասկածելի վարքով հռչակված ինչ-որ ծախու գրչակներ իրենց իրավունք են վերապահում նամակներ հղել Հայաստանի Հանրապետության նախագահին եւ առաջարկություններ անել` մտածելով, որ իրենց անբարո գոյությամբ կարող են ներազդել պետության համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի լուծմանը:

Սյունիքի մարզպետի հավանական թեկնածուներից գրեթե բոլորին ճանաչում են մարզի բնակիչները: Նրանցից որեւէ մեկի հասցեին ցեխ շպրտելու իրավունք մեզ չենք վերապահում, բայց առավել ցանկալի ենք համարում Սուրեն Խաչատրյանի թեկնածությունը: Նրա փորձը, Սյունիքի մարզի հիմնախնդիրների փայլուն իմացությունը, նրա գործնական ու գործարար հատկանիշները, բացառիկ աշխատասիրությունը, կազմակերպական հմտություններն ու հոգեւոր-մշակութային արժեքների հանդեպ նվիրվածությունն այն հատկանիշներն են, որոնք պետք է ունենա Սյունիքի նորօրյա մարզպետը:

Սա հազարավոր սյունեցիների ու հատկապես Մեղրու տարածաշրջանի բնակիչների կարծիքն է, եւ կուզենայինք, որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը հաշվի նստեր այն մարդկանց կարծիքի հետ, ովքեր ապրել, ապրում են եւ ապրելու են Սյունիքում` շարունակելով կատարել իրենց հերոսական նախնիների պատգամը` ամուր եւ շեն պահել սյունյաց փառապանծ երկիրը: Նյութի աղբյուր` syuniacyerkir.am


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: