Նոր ուսումնական տարվա առթիվ Մեղրի քաղաքի թիվ 1 և թիվ 2 դպրոցների թվով 53 առաջին դասարանցիներին պայուսակներ և գրենական պրտույքներ նվիրեց Մեղրիի քաղաքապետարանը: Բացի այդ թիվ 2-րդ դպրոցի 1-ին դասարանցիների տոնը շնորհավորեց և դպրոցական պայուսակներ նվիրեց նաև համայնքում գործող ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ն:
Քաղաքապետարանի աշխատակազմը Գիտելիքի օրվա առթիվ բացի դպրոցներից շնորհավորելու նպատակով այցելեց Մեղրու պետական քոլեջ, Մեղրիի մանկական արվեստի դպրոց և քաղաքային մանկապարտեզ: