Մեղրասարի ոսկու և արծաթի հանքավայրը շահագործող ընկերության սեփականատերերից մեկը ՀՀ վարչապետի խորհրդական Համլետ Հովսեփյանն է: Նա և իր որդիները մեծ բաժնեմաս ունեն «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ում, որը նախատեսում է մետաղների բաց հանքավայր շահագործել Սյունիքի մարզի Մեղրասարի տարածքում:
«ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ն օրերս բնապահպանական փորձաքննության է ներկայացրել Սյունիքի մարզի Քարասար և Պրիխրեպտովոյի (Մեղրասար) ազնիվ մետաղների երևակումում հանքաքարի փորձնական հանույթի տեխնոլոգիական մշակման և Տաշտուն համայնքի վարչական տարածքում հանքաքարից ոսկու և բազմամետաղների կորզման փորձարարական գործարանի կառուցման նախագծերը:
Հանքավայրը Սյունքի մարզի Լիճք և Տաշտուն գյուղերից հեռու է ընդամենը 5 կմ: Այն նախատեսվում է շահագործել բաց եղանակով՝ 7.5 տարվա ընթացքում: Զբաղեցնելու է 73 հա տարածք, որից լցակույտի տարածքը կզբաղեցնի դրա համարյա կեսը՝ 33.5 հա-ն: Ամբողջական նյութն այստեղ: