Հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ն ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագիծը:
Մեղրասարի ոսկու հանքավայրը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Մեղրու լեռնաշղթայի լեռնանցքային մասում, Մեղրի գետի վերին հոսանքի ավազանում, Լիճք և Տաշտուն գյուղերից 5կմ դեպի հյուսիս-արևելք:
Նախագծով նախատեսվում է հանքավայրը շահագործել 3 բացահանքերով հաջորդաբար: Հանքավայրի ընդհանուր պաշարներն են` հանքաքար` 345,392 հազար տ, ոսկի` 1602,19 կգ, արծաթ.` 4496,52 կգ: Տարեկան արդյունահանվելու է 50,0 հազար տոննա ապրանքային հանքաքար: Հանքավայրի շահագործման ընդհանուր տևողությունը կազմելու է 7,5 տարի: Հանքավայրում հանդիպում են նաեւ այլ հազվագյուտ մետաղներ: « Հանքաքարերի միներալային կազմում մասնակցում են պիրիտը (գերակշռում է), խալկոպիրիտը, գալենիտը, սֆալերիտը, խունացած հանքաքարերը, արսենոպիրիտը, մելանտերիտը, բնածին ոսկին, բնածին արծաթը, ինչպես նաև հեմատիտը: Պարփակող ապար է հանդիսանում քվարց-կարբոնատային մետասոմատիտը: Քվարցը քանակական հարաբերությամբ կազմում է 50-60%-ը: Հանքային միներալները կազմում են 1.0-2.0%, որոնցից պիրիտի բաժինը 1.0-1.5%»,- նշված է նախագծում: Սակայն հանքաքարից սրանց կորզման մասին խոսք չկա: Դրանք կմնան լցակույտերում: Ամբողջական նյութն այստեղ: