Այսօր “Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն” ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի Մեղրիի ներկայացուցչության վարկային մասնագետի թափուր տեղի համար հայտարարաված մրցույթի առաջին փուլը, որին մասնակցում էին 8 դիմորդներ :
Հարցաթերթիների լրացման համար մասնակիցներին տրվեց 50 րոպե ժամանակ, որից հետո նրանց հետ անհատական հարցազրույցներ անցկացրեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի կադրերի համալրման մասնագետ Սվետլանա Բաբայանը և Կապանի մասնաճյուղի կառավարիչ Վահե Հասրաթյանը :