Օգոստոսի 5-ին Մեղրիի թիվ 1 միջն. դպրոցում CARD հիմնադրամը կազմակերպել էր հանդիպում ՎԻՍՏԱԱ փորձագիտական կենտրոնի “Ֆերմերից ֆերմերին” ծրագրի համակարգող Է. Նազարյանի և իր շահառուների միջև:
Է. Նազարյանը ներկայացրեց ծրագրի հիմնական ուղղությունները, այդ թվում և նռան թեյի արտադրության հնարավորությունները Մեղրիի տարածաշրջանում:
Է. Նազարյանը նշեց նաև որ այդ գործի կազմակերպման համար ծրագրի շրջանակներում հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին նախատեսվում է ԱՄՆ-ից նռան թեյի արտադրության փորձագետի այցը Մեղրի: