Շուրջ 25 տարի է ինչ Սյունիքի մարզի Վարդանիձոր համայնքի բնակիչների համար առաջնային խնդիր է համարվում խմելու ջրի բացակայութունը: Մեր նախորդ տեսանյութում բնակիչները հույս չունեին ,որ կգա այն օրը, երբ իրենց բակերում կունենան խմելու ջուր:
Այս խնդրին հանրային հնչողություն տալու համար 2013թ հունիս ամսին ՙԸնդդեմ Իրավական կամայականության՚ ՀԿ Մեղրիի մասնաճյուղի կողմից կազմակերպվել էր ստորագրահավաք, որին մասնակցել էին Թխկուտ և Վարդանիձոր գյուղերի բնակիչները: Այնուհետև բնակիչների կողմից կազմվել էր դիմում` ջրամատակարարման ծառայություններ մատուցող ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ Հարավային տեղամասի տնօրեն պարոն Ջիվան Մարգարյանին, որով նրանք պարտավորվում էին վճարել տեղադրված ջրաչափերի և օգտագործված ջրի դիմաց: