IMG_0004Ս.թ. մայիսի 7-ին Մեղրու զբաղվածության տարածքային կենտրոնի նախաձեռնությամբ, և <Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն> հասարակական կազմակերպության աջակցությամբ կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում զբաղվածության տարածքային կենտրոնի աշխատանքային կոլեկտիվի և տարածաշրջանի մի շարք գործատուների, ինչպես նաև` աշխատանք փնտրողների միջև:
Ներկա էին տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, համայնքապետեր և տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ, անհատ ձեռնարկատերեր,  ինչպես նաև զբաղվածության գործող ծրագրերում ընդգրկված անձինք և պարզապես աշխատանք փնտրողներ:
Հանդիպման նպատակն էր տարածաշրջանի տարաբնույթ ոլորտները ներկայացնող գործատուներին, ինչպես նաև` աշխատանք փնտրողներին ներկայացնել զբաղվածության պետական կարգավորման այն բոլոր նոր ծրագրերը, որոնք ընդունվել են ՀՀ կառավարության կողմից` ս.թ. ապրիլի 17-ին:

 

Կազմակերպության նախագահ Սաթիկ Հարությունյանի բացման խոսքից և կազմակերպության խորհրդի անդամ Նվարդ Խաչատրյանի կողմից կազմակերպության գործունեության ներկայացումից հետո խոսքը տրվեց զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Սարգիս Հակոբյանին, ով ներկայացրեց <Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխhատուցման տրամադրման>, <Աշխատաշուկայում անմրցունակ անձանց ինքնազբաղվածության խթանման նպատակով փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրման > և <Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման> ծրագրերը:

Տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Շուշան Հակոբյանը ներկայացրեց <Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության> ծրագիրը, գլխավոր մասնագետ Մարինե Գևորգյանը ներկայացրեց <Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրման> ծրագիրը, իսկ կենտրոնի առաջատար մասնագետ Անահիտ Սարգսյանի կողմից ներկայացվեց <Գործազուրկներին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության> ծրագիրը:
Հանդիպման ավարտին տարածքային կենտրոնի աշխատակիցները պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին:

 


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: