Աշխատանքային այց Իտալիայի Հանրապետություն

1602161_688433017861449_6121199716983375500_oՍ.թ. ապրիլի 6-ից մինչև 12-ը Աշխատանքի Միջազգային Կազմակերպության /ԱՄԿ/ հրավերով Զբաղվածության պետական ծառայության կողմից Իտալիայի Հանրապետության մայրաքաղաք Հռոմ և Թուրին քաղաքներ գործուղվեց Մեղրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Սարգիս Հակոբյանը` մասնակցելու <Գործընկերություն ԱՊՀ երկրների երիտասարդության զբաղվածության ոլորտում> ծրագրի շրջանակներում ԱՄԿ Մոսկվայի Բյուրոյի կողմից ԱՄԿ Թուրինի միջազգային ուսումնական <Կամպուս> կենտրոնում կազմակերպված ուսուցողական սեմինարին, որը նվիրված էր երիտասարդության զբաղվածության հիմնախնդիրներին:
Սեմինարի առաջին օրը անցկացվեց ԱՄԿ-ի Հռոմի գրասենյակում, որտեղ գրասենյակի ղեկավարը անդրադարձավ ԱՄԿ-ի և Իտալիայի աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարության համագործակցությանը, իսկ նախարարության ներկայացուցիչը ներկայացրեց Իտալիայի աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարության կառուցվածքն ու երիտասարդների զբաղվածության ոլորտում նախարարության վարած քաղաքականությունը:
Սեմինարի մյուս մասը անցկացվեց ԱՄԿ-ի Թուրին քաղաքի միջազգային ուսումնական <Կամպուս> կենտրոնում, որտեղ սեմինարի մասնակիցներին միջազգային տարբեր փորձագետների կողմից ներկայացվեց երիտասարդների զբաղվածության ոլորտի փորձագիտական վերլուծության իրականացման մեթոդներն ու միջոցները:
Սեմինարի ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները ներկայացրեցին երիտասարդների գործազրկության նվազեցմանն ուղղված իրենց երկրների փորձն ու ծրագրերը:


One response to “Աշխատանքային այց Իտալիայի Հանրապետություն”

  1. armine Avatar

    BRAVO SARQIS JAN

Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: