Ագարակի կոմբինատը գործունեություն է ծավալում մի քանի համայնքներում՝ այդ թվում նաեւ Կարճեւան գյուղական համայնքում: Կարճեւանցիների խոսքով՝ Ագարակի կոմբինատն իր գործունեությամբ մի շարք խնդիրներ է առաջացնում համայնքի համար, ինչպես նաեւ բացասական անդրադառնում գյուղի էկոլոգիայի, բնակչության առողջության վրա: «Կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկան, հանքի մի մասը, բելազների կայանման պարկը գտնվում են Կարճեւանի տարածքում, բնականաբար իր ազդեցությունն ունի համայնքի էկոլոգիայի, մարդկանց առողջության վրա: Մասնավորապես՝ հենց հանքի կողքով դեպի Կարճեւան եկող ոռոգման ջրերը կոմբինատի ոչ բարեխիղճ աշխատանքի պատճառով աղտոտվում են: Հանք գնացող-եկող բելազներն էդ ջրերի մեջ են աշխատում, ջուրը կեղտոտվում ու նոր է գալիս հասնում մեզ, մենք էլ ստիպված էդ ցեխաջրերով այգիները ոռոգում ենք: Իսկ ամռան շոգ ամիսներին ճանապարհների ոչ նորմալ ջրցանման հետեւանքով փոշին է առաջանում եւ Կարճեւանի օդն աղտոտվում»,-նշեցին կարճեւանցիները:
Նյութը ամբողջությամբ` այստեղ: