Այսօր Հայաստանի տնտեսական աճի «քարշիչ ուժը» հանքարդյունաբերությունն է: Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված է հաստատված պաշարներով պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում` 30 մետաղական: Շահագործվում են հանքավայրերից շուրջ 400-ը, այդ թվում` 22 մետաղական, որոնց օգտակար հանածոների թվում առկա են 7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 14 ոսկու և ոսկի-բազմամետաղային, 2 բազմամետաղային, 2 երկաթահանքային և 1 ալյումինահանքային հանքավայր: Դատելով մետաղական հանքավայրերի համար տրված և տրվելիք արտոնագրերի քանակից` 150-ից ավելի, առաջիկա տարիներին մետաղական նոր հանքավայրերի քանակը կհասնի շուրջ 200-ի: ՀՀ իշխանությունները տարբեր խոսափողներով հայտարարում են, թե հանքարդյունաբերությանը զուգահեռ` կարելի է հաջողությամբ զարգացնել նաև գյուղատնտեսությունը: Սակայն դառն` իրականությունը հակառակն է փաստում` Հայաստանի այն տարածքները, որտեղ ինտենսիվ կերպով զարգացնում են հանքարդյունաբերությունը, կյանքի համար անպիտան են դառնում:
Նյութը ամբողջությամբ` այստեղ