Մեղրիի տարածաշրջանի շուրջ 54 կանանց, մեկամսյակի առթիվ, մարտի 8-ին ուշադրություն և վերաբերմունք դրսևորեց Սյունիքի մարզպետ Լեռնահայաստան բարեգործական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ Վահե Մաքսիմի Հակոբյանը:
Նման ուշադրության արժանացած կանայք 90 անց տատիկներ էին, բազմազավակ մայրեր, մեր խաղաղությունը սահմաններում օր ու գիշեր պահպանող 2 զինվորների մայրեր և նաև առողջական խնդիրներ ունեցող կանայք: Բոլորն էլ շատ շոյված էին մարզի ղեկավարի վերաբերմունքից, իսկ նրանք ովքեր հուզմունքից չկարողացան մեր տեսախցիկի առջև շնորհակալության խոսք ասել, խնդրեցին մեզ կազմակերպիչներին հղել իրենց երախտագիտությունը:
Բարեգործական այս ակցիայի իրականացմանը աջակցեց «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» Հկ-ն իր կամավորներով: