Մեղրի գետում 2 շաբաթ անընդմեջ նկատելի էին անհայտ ծագման արտանետումներ

Безымянный«Այս տարվա փետրվարին Մեղրի գետում շուրջ 15 օր նկատելի էր կանաչադեղնավուն զանգված, սակայն որևէ մեկին դա չանհանգստացրեց: Ես ահազանգեցի տարբեր մարդկանց…: Ձայն բարբառո անապատի, ինչպես միշտ»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Մեղրի քաղաքի ավագանու նախկին անդամ Մարատ Օհանյանը:

«Մեղրեցիները միշտ կարողացել են օգտվել Մեղրի գետի ձկնային պաշարներից, իսկ հիմա Մեղրի գետում մի ճիճու անգամ դուք չեք գտնի: Գետում ձկների պոպուլյացիան միշտ նորմալ իրականացվել է, իսկ այսօր հանքարդյունաբերության հետևանքով գետում հայտնված թունավոր նյութերի պատճառով վերացել է գետի կենսաբազմազանությունը, աղտոտվում է բնակիչների ոռոգման ջուրը, ծանր մետաղներով են լցվում մեր այգիները»,- ասաց նա` օրինակ բերելով Տաշտունի ոսկու հանքավայրը, որի կառուցմանը դեմ են դուրս եկել տեղի բնակիչները:

Նշենք, որ 2013 թ-ի նոյեմբեր ամսին Մարատ Օհանյանը հրաժարվել էր ավագանու անդամի իր լիազորություններից՝ Մեղրիում փոքր ՀԷԿ-ի կառուցապատման պատճառով:

Նյութի աղբյուր  ecolur.org


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: