Մեղրեցիները դեմ են Մեղրիում խաղատների բացմանը
Այսօր մեզ դիմած մի շարք մեղրեցիներ իրենց դժգոհությունն ու վրդովմունքն են արտահայտել կառավարության այսօրվա նիստում հաստատված Մեղրի քաղաքում խաղատներ տեղակայելու չափորոշիչների վերաբերյալ կայացրած որոշման վերաբերյալ:
Ըստ այդ որոշման՝ խաղատները կրթական, պատմամշակութային օբյեկտներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերից եւ հիվանդանոցներից պետք է առնվազն 300 մ հեռավորության վրա գտնվեն: Մեզ ահազանգած մեղրեցիները նշեցին, որ իրենք ընդհանրապես դեմ են Մեղրիում խաղատներ բացելու որոշմանը: «Թող տանեն ուրիշ տեղ էդ խաղատները բացեն, մեր քաղաքի անդորրն ու նորմալ միջավայրը չապականեն: Սա շատ սխալ որոշում էր, ես ինքնս դեմ եմ, որ մեր քաղաքում խաղատուն գործի», «Եթե որոշում է կայացվել, ուրեմն չենք կարա խուսափենք, բայց գոնե որոշակի մեխանիզմներ են պետք համայնքից դուրս տանելու համար: Լրիվ կրիմինալ իրավիճակ է ստեղծվելու…
Ամբողջական հոդվածը՝ այստեղ