«Առավոտի» զրուցակիցն է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը
-Պարո՛ն մարզպետ, դեռեւս անցյալ տարի մեղրեցիները դիմել էին ձեզ՝ իրենց մտահոգությունը հայտնելով Մեղրու տարածաշրջանում նոր հանքավայրերի հնարավոր շահագործման եւ դրա հետեւանքով տարածաշրջանին սպառնացող աղետալի հետեւանքների մասին: Ի՞նչ ընթացք է ստացել մեղրեցիների դիմումը:
-Իհարկե, Մեղրու տարածաշրջանի ժողովրդի մտահոգությունն արդարացի է, բայց ներդրողների հետ ունեցած մեր հանդիպումները եւ մեր պետության կողմից սահմանված չափորոշիչներն ու պահանջները, թույլ են տալիս լիարժեք ասելու, որ այսօր, թերեւս, մտահոգվելու անհրաժեշտություն չկա: Եթե լեռնահանքային տնտեսությունում խնդիրներն ու մտահոգությունները պայմանավորված են հիմնականում պոչերի առկայության հետեւանքով հնարավոր հիվանդությունների առաջացման հետ, ապա Մեղրիում տվյալ ձեռնարկությունը չոր պոչերի տեխնոլոգիա է կիրառելու: Այսինքն՝ որպես պոչ, սկզբունքորեն չի լինելու:
-Մեղրեցիները նշում են, որ Մեղրու գետը սկիզբ է առնում այդ սարերից եւ հանքավայրի շահագործման դեպքում առաջացող թափոնները լցվելու են Մեղրի գետը, որով էլ ոռոգվում են տարածաշրջանի այգիները: Բնակիչները համոզված են, որ Տաշտունի հանքավայրը մեծ սպառնալիք է լինելու տարածաշրջանի համար: Չե՞ք կարծում, որ տարածաշրջանի բնակչության կարծիքը պետք է հաշվի առնվեր:
-Նախապես ուսումնասիրություններ են իրականացվել, համապատասխան գնահատականը տրվել էր, այնպես չէ, որ ամեն ինչի գնով պետք է արդյունք ստանալ: Այո, եթե այնտեղ մեղրեցին է ապրում, ուրեմն …
Նյութը ամբողջությամբ այստեղ