
Հայոց բանակի 22-րդ տարեդարձը նշեցին նաև Մեղրու թիվ 2 միջն. դպրոցի աշակերտական խորհրդի անդամները: Հունվարի 29-ին նրանք Եղան Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում մոմեր վառեցին վերջերս զոհված Արմեն Հովհաննիսյանի հիշատակին: Տեր Ռաֆայել քահանան պատարագ մատուցեց:
Հետո բոլորն ուղևորվեցին Մեղրու N զորամաս:
Երգն ու պարը թևածեց զորամասում: Բոլորին հուզեց զոհված ազատամարտիկ, թիվ 2 դպրոցի շրջանավարտ Գևորգ Միքայելյանի մոր` տիկին Թերեզայի սրտառուչ խոսքը: Նա սրտապնդեց զինվորներին, խաղաղ երկինք, առողջություն և բարի ծառայություն մաղթեց նրանց:
-Ձեր մայրերի անունից եմ խնդրում,- ասաց նա,- խելոք եղեք, սիրեք միմյանց, սիրեք մեր հայրենի երկիրը և ծառայեք հայրենիքին խիզախ զինվորի պես: Ցանկանում եմ, որ խաղաղ պայմաններում ծառայեք և ողջ ու առողջ վերադառնաք ձեր ընտանիքները: Ձեր մայրերի աչքերում թող միայն երջանկության արցունքներ լինեն:
Վերջում աշակերտները դպրոցի կողմից նկարներ նվիրեցին զորամասին:
Ֆոտոշարքն այստեղ