Մեղրիի N զորամասից հնչող խրոխտ ձայներից ոտքի ելավ ողջ թաղամասը: Զինվորները տոնում էին Հայոց բանակի ստեղծման 22 ամյակը: Տոնական տրամադրությունը շարունակվեց անակնկալով. “Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն” ՀԿ-ի երիտասարդ անդամների նախաձեռնությամբ Մեղրիի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում զինվորները ստացան Տեր Ռաֆայել քահանայի օրհնությունը, միասին հնչեցրին տերունական աղոթքը, որին հաջորդեց մոմավառության արարողությունը:
Ապա զինվորների համար կազմակերպվեց կինոդիտում. ֆիլմը փոխադարձ ըմբռնման, հարգանքի, ներողամտության և սիրո մասին էր:
Ֆոտոշարքն այստեղ