Կդադարեցվե՞ն դասերը Մեղրիի տարածաշրջանի դպրոցներում

IMG_1678

Խորհրդակցություն Մեղրիի թիվ 1 դպրոցում

Այս տարվա ձմեռը անակընկալներով լի է. հանրապետության ամենահարավային տարածաշրջանում` Մեղրիում, ձյուն, որը օրերով չի հալվում, սառնամանիք, որին պատրաստ չեն բնակիչները և կազմակերպությունները.ջրամատակարարման համակարգի և կոյուղիների խափանումներ, ժամերով հոսանքազրկում, վիճակ, որն արտակարգ է մի տարածաշրջանի համար, որտեղ իսպառ բացակայում է գազաֆիկացումը:

Հունվարի 13-ին հանրակրթական դպրոցներում ավարտվեցին արձակուրդները, իսկ Մեղրու տարածաշրջանի շատ կազմակերպություններ դասապրոցեսը սկսելուն պատրաստ չէին. Ըստ առողջապահության տեսչության` հունվարի 14-ի դրությամբ ջերմաչափման արդյունքները առավոտյան Մեղրու թիվ 1 դպրոցում 7°С-11°С, թիվ 2 դպրոցում`1°С-7 °С, իսկ Ագարակի դպրոցում կեսօրին ցուցանիշը կազմել է ընդամենը 8°С-13°С: Դպրոցականների բացակայությունները համապատասխանաբար կազմել են 20%,  40%, 45%:

ՙՄեղրու ՏԲԿ՚ ՓԲԸ տնօրեն Լ. Վարդանյանի հավաստմամբ երեխաների բացակայությունները հիվանդացության բարձրացման հետ կապված չեն: Բացակայությունների հիմանական պատճառը վերը նկարագրված պայմաններն են:

Այս ամենը մասին խոսվեց հունվարի 14-ին Մեղրիի թիվ 1 դպրոցում կազմակերպված խորհրդակցության ժամանակ, որը հրավիրվել էր Սյունիքի մարզպետարանի կրթության, սպորտի և երիտասարդության վարչության պետ Ն. Ավանեսյանի կողմից: Մինչ այդ, նա  տեղում ծանոթացել էր  իրավիճակին, այցելելով քաղաքային դպրոցներ: Տնօրենները որոշ խնդիրների ալտերնատիվ ժամանակվոր լուծումներ էին գտել, բայց օբյեկտիվ պատճառ հանդիսացող սառնամանիքը անհնար է հաղթահարել:

Իրադարձությունների հետագա որոշիչ հանգամանքը մնում է եղանակային գործոնը:

One comment

Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.