Ամանորյա միջոցառումներ թիվ 2 դպրոցում (տեսանյութ)

Ամանորյա միջոցառումներ թիվ 2 դպրոցում
Ամանորյա միջոցառումներ թիվ 2 դպրոցում

Մեղրիի թիվ 2 միջնակարգ դպրոցում ամանորյա միջոցառումներն սկսվեցին ձեռքի աշխատանքների ցուցահանդեսով: Այնուհետև հանդեսներով ներկաներին ուրախացրեցին 1-4 դասարանների աշակերտները: Պար, երգ, ասմունք, հետաքրքիր բեմականացում, որի հերոսներ անտառի բնակիչները` արջը, աղվեսը, նապաստակն ու գայլը, խոստացան այսուհետ հաշտ ու համերաշխ ապրել և խորհուրդ տվեցին երեխաներին ապրել իրենց օրինակով:Երեխաներին հյուր եկան Ձմեռ պապն ու Ձյունանուշը:

Միջոցառման վերջում դպրոցի տնօրեն Մ. Հակոբյանը շնորհավորեց բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և շնորհակալագրեր հանձնեց դասվարներ Լ.Սարգսյանին, Ռ.Մինասյանին և Ա.Սարգսյանին:

Ֆոտոշարքն այստեղ


Հաղորդագրություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.