
2013թ հունիսից ԸԻԿ ՀԿ –ն Մեղրիում իրականացնում է «Կանաչ աղջիկներ. առաջնորդություն և շրջակա միջավայրի պահպանություն » ծրագիրը: Ծրագրի նպատակն է նպաստել 13-15 տարեկան աղջիկների մոտ ժողովրդավարական և ակտիվ քաղաքացիական աշխարհայացքի ձևավորմանը, որոնք կդառնան էկոլոգիական պայքարի առաջամարտիկներ: Մի քանի ամիս շարունակ աղջիկները հավաքած պլաստմասե շշերից պատրաստում էին երկրագունդ, նռան ծառ, արմավենի: Ծրագրով նախատեսված Flash -mob-ի ժամանակ “երկրագունդը” և “նռան ծառը” տեղադրեցին քաղաքի կենտրոնական հրապարակում իսկ “արմավենին ” նվիրեցին թիվ մեկ դպրոցին: Ծրագրի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը աշխատակազմի անունից շնորհակալություն հայտնեց Մեղրիի քաղաքապետարանին, ՀԷՑ ՓԲԸ “Տաթև” մասնաճյուղի Մեղրիի Էլ. Ցանցի տնօրինությանը և ՄԿՌԿ ՀԿ-ին ծրագրին աջակցելու համար: Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի փոքր դրամաշնորհների գրասենյակի կողմից:
Ֆոտոշարքն այստեղ