Lեհվազ. “Ես ուզում եմ լինել կամավոր” սեմինար-դասընթաց

«Ես ուզում եմ լինել կամավոր»   սեմինար-դասընթաց

Ս/թ-ի նոյեմբերի 29-ին ՀՀ Սյունիքի մարզի Լեհվազ համայնքում Արսեն Մկրտչյանը “Ես ուզում եմ լինել կամավոր” ծրագրի շրջանակներում անցկացրեց սեմինար-դասընթաց: Դասընթացի առաջին փուլում մասնակիցները ծանոթացան կամավորական աշխատանքին, դիտեցին հոլովակներ և խմբերի բաժանվեով պատրաստեցին պաստառներ “Իմ դերը համայնքում որպես կամավոր” թեմայով:

Սեմինարի երկրորդ փուլում Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն” ՀԿ-ի նախագահ Սաթիկ Հարությունյանը մասնակիցներին ծանոթացրեց թե ինչ է հասարակական կազմակերպությունը, ինչպես է այն աշխատում, ինչ ՀԿ-ներ են գործում Մեղրիի տարածաշրջանում:
Սեմինարի ընթացքում մասնակիցները վեր հանեցին իրենց համայնքի հիմնախնդիրները`փորձելով գտնել հնարավոր լուծման տարբերակներ, ստեղծեցին երիտասարդական ակտիվ խումբ, որը դեկտեմբերի 5-ին` կամավորության օրը, համայնքում կիրականացնի ծառատունկ:

Ծրագիրն իրականացվեց Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ` ՀՀ Նախագահի կողմից տրված դրամաշնորհի միջոցով:

Ֆոտոշարքը՝ այստեղ

One comment

  • Ապրես Արսեն ջան, դու լավ օրինակ ես ծառայում մեր հասարակությանը, առավելապես երիտասարդությանը: Շարունակիր նույն ձևով

Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.