
Ավագանու անդամ Միքայել (Մարատ) Օհանյանը, անհամատեղելի համարելով իր եւ ավագանու մեծամասնության պատկերացումները Մեղրիին սպառնացող մարտահրավերների դիմակայման հարցում, հրաժարվել է ավագանու անդամի պարտականություններից և Նոյեմբերի 20-ին դիմում հղել Մեղրի քաղաքի ընտրողներին /դիմումի տեքստը` ստորև/:
«Սիրելի՛ հայրենակիցներ
2013թ. նոյեմբերի 19-ին կատարել եմ մի արարք, որի մասին ձեզ տեղեկացնելը պարտքս եմ համարում:
Այդ օրը տեղի է ունեցել Մեղրի համայնքի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է քաղաքի տարածքում հիդրոէլեկտրակայան կառուցելու նպատակով հողամասի կատեգորիա փոխելու հարց:
Անմիջապես քաղաքի տարածքում հէկ կառուցելն իմ խորին համոզմամբ նոր խնդիրներ կառաջացնի համայնքի առանց այդ էլ մտահոգիչ բնապահպանական իրավիճակում:
Հաշվի առնելով այդ հանգամանքը, որպես ավագանու բնապահպանական հանձնաժողովի նախագահ, տարօրինակ եմ համարել նախ նման հարցի համար ավագանու արտահերթ նիստ գումարելը (թեև օրակարգում այլ հարցեր էլ կային` ոչ սկզբունքային նշանակության), ապա` կոչ եմ արել գործընկերներիս` մերժել քաղաքի տարածքում հէկի կառուցման համար հողամասի կատեգորիայի փոփոխության վերաբերյալ առաջարկը: Սակայն ավագանու ինն անդամից ութը կողմ է քվեարկել քաղաքապետի առաջարկությանը:
Նյութը ամբողջությամբ` այստեղ