Հոկտեմբերի 30-ին Մեղրիի կենտրոնում <Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն > ՀԿ-ն <Բարեկարգ և ծաղկուն Մեղրի> ծրագրի շրջանակներում կազմակերպել էր <Սա իմ համայնքն է և ես ուզում եմ այն մաքուր տեսնել> միջոցառումը` լուսանկարչության և նկարչության ցուցահանդես և flashmob:
Ակցիայի մացնակիցները բաժանեցին նաև բուկլետներ` <Յուրաքանչյուրս բնության մի մասն ենք և միայն մենք կարող ենք փրկել մեր բնությունը>:
Միջոցառմանը մասնակցում էին Վարդանիձոր, Լիճք գյուղական համայնքների և Մեղրի համայնքի ծրագրի մասնակից անդամները, Գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղի գեղանկարչության բաժնի սաները:
<Բարեկարգ և ծաղկուն Մեղրի> ծրագիրը իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
Ֆոտոշարքը` այստեղ