58
Մեղրու տարածաշրջանի ակտիվ կանայք

Մեղրի քաղաքում տարիներ ի վեր ավագանու կին անդամ չի եղել: Շուշանիկ Սարգսյանը, մասնագիտությամբ մանկավարժ է և 2012թ. սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություներում  ընտված 9 ավագանու անդամներից միակ կին անդամն է:

– Ավագանու թեկնածու առաջադրվելու մասին չէի էլ մտածի, եթե  չլիներ “Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն” հասարակական կազմակերպությունը (ՄԿՌԿ ՀԿ), իսկ ավելի ճիշտ՝ ՀԿ-ի կողմից  իրականցվող “Կանանց քաղաքական հզորացման աջակցություն` տեղական մակարդակում” ծրագիրը, – մեզ տված հարցազրույցում ասաց Մեղրի համայնքի ավագանու անդամ Շուշանիկ Սարգսյանը:

Չի ափսոսում, որ ժամանակ ու եռանդ է ներդրել ընտրվելու համար և ակնկալելով ակտիվ կանանց աջակցությունը` բազմապատկելու է ակտիվությունը:

Հարցազրույց ունեցանք նաև “Կանանց քաղաքական հզորացման աջակցություն` տեղական մակարդակում” ծրագրի ղեկավար Նվարդ Խաչատրյանի հետ` պարզելու ծրագրի նպատակն ու իրականացված գործողությունները.  “Ավագանու կին անդամ առաջադրելու գործում լուրջ քննարկումներ են եղել, կազմակերպվել են տարբեր հանդիպումներ և անհատական աշխատանք հասարակական ոլորտում և համայնքային տարբեր նախաձեռնություներում ակտիվ կանանց հետ:

Մեր նպատակն է, որ ծրագրի ավարտից հետո  ևս շարունակվեն  համայք-ավագանու անդամ հանդիպումները, քննարկումները, որ մեր երկրում իրականում չկայացած ավագանու ինստիտուտի կայացման գործում քիչ թե շատ լինի նաև մեր ծրագրի ներդրումը:

Ծրագիրի  շրջանակներում ստեղծվել և գործարկվում է http://womenavagani.blogspot.com  բլոգը, որտեղ պարբերաբար տեղակայվում է մեր  ծրագրի շահառու համայնքների և կին ավագիների մասին տեղակատություն և նյութեր”:

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 14 գյուղական (Կարճևան, Լիճք, Տաշտուն, Ագարակ, Ներքին Հանդ, Եղվարդ, Սյունիք, Նորաշենիկ, Հալիձոր, Խնածախ, Քարահունջ, Գոմք, Աղնջաձոր, Քարագլուխ) և 6 քաղաքային համայքներում (Ագարակ, Մեղրի, Կապան, Գորիս, Վայք, Եղեգնաձոր)` Նիդեռլանդների դեսպանատան ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Նյութի հեղինակ` Աննա Օհանջանյան


Հաղորդագրություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.