
2012թ. սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններում Մեղրիի համայնքապետի ղեկավարի 3 թեկնածուներից հաղթող ճանաչվեց ինքնաառաջադրված Արշավիր Հովհաննիսյանը:
Նոյեմբերի 13-ին ընտրված թեկնածուն անցավ իր լիազորությունների կատարմանը:
Մեղրիի քաղաքապետարանի ավագանիներին նորընտիր քաղաքապետին ներկայացրեց Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը: Վերջինս միաժամանակ շնորհակալություն հայտնեց նախկին քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանին չորսամյա գործունեության համար: