Կայքի էթիկական կանոններ

  1. Ձգտել անաչառության եւ անկողմնակալության, խուսափել լուրերի մեջ լրագրողների անձնական զգացմունքներն ու վերաբերմունքը ներառելուց։
  2. Ստուգել ցանկացած աղբյուրից ստացված տեղեկությունները։ Եթե դա հնարավոր չի եղել, ապա հրապարակման մեջ նշել այդ մասին։
  3. Տարանջատել փաստերը կարծիքներից եւ մեկնաբանություններից։
  4. Խրախուսել կարծիքների ազատ փոխանակումը, եթե անգամ այդ կարծիքները տարբերվեն խմբագրության տեսակետներից։
  5. Տարանջատել տեղեկատվությունը գովազդից։ Բացառել թաքնված գովազդը։ Ցանկացած նյութ, որի դիմաց վճարված է, պետք է այդ մասին նշում ունենա։
  6. Բացառել խտրական վերաբերմունքը մարդու քաղաքական, կրոնական կամ այլ հայացքների, սոցիալական ծագման կամ կարգավիճակի, ազգային, սեռային կամ տարիքային պատկանելության պատճառով։
  7. Բացառել ատելության խոսքը։ Որեւէ ձեւով չքարոզել ազգային, կրոնական թշնամանք եւ անհանդուրժողականություն։
  8. Հարգել մարդկանց անձնական կյանքի իրավունքը։ Չհրապարակել ակնհայտ վիրավորանք կամ զրպարտություն պարունակող նյութեր։
  9. Հարգել անմեղության կանխավարկածը։
  10. Հարգել հեղինակային իրավունքը։ Մեջբերումներ կատարելիս անպայման հղումներ կատարել աղբյուրին։
  11. Պատասխանի իրավունք տրամադրել բոլոր այն անձանց, որոնց մասին հրապարկում է եղել։
  12. Նվերներ չընդունել տեղեկությունների աղբյուրներից։ Բացառություն կարող է լինել սուրճի հյուրասիրությունը։
  13. Անպայման ուղղել սխալները։
Ընդունվել է «Մեղրինյուզ» կայքի աշխատակիցների եւ ապագա լրագրողների կողմից,  «Մեդիան որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի «Պրակտիկ լրագրություն և լրագրողական էթիկա» թեմայով դասընթացի ժամանակ: